Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ

Ռուսաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ
01.12.2019 | 21:40

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: 22 մարդ տուժել է, որից երեքը գտնվում են ծանր վիճակում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 43 մարդ է եղել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի անիվներից մեկի անսարքությունը, որի հետեւանքով վարորդին չի հաջողվել կառավարել ղեկը, և մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը: Հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ